ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ալեպոն ցույց է տալիս՝ ինչ է ուզում Պուտինը Սիրիայում

Ալեպոն ցույց է տալիս՝ ինչ է ուզում Պուտինը Սիրիայում
02.05.2016 | 23:10

Ալեպոյի վրա Բաշար Ասադի նոր կործանարար հարձակումից հետո կարելի է համարել, որ հրադադարը Սիրիայում համարյա թե վերացել է՝ The Financial Times-ում գրում է Դևիդ Գարդները: Մոսկվան զենքի վիթխարի խմբաքանակներ է մատակարարում Սիրիային, ջանում է «սև ցուցակում» ներառել իսլամիստական երկու ապստամբ խմբավորումների՝ «Ջայշ ալ Իսլամին» և «Ախրար ալ Շամին», իսկ այդ խմբավորումները իրենց ներկայացուցիչներն ունեն Ժնևի բանակցություններում:
Թեպետ Պուտինը միշտ հավատացնում էր, որ Ռուսաստանը միջամտել է իրադարձություններին անցումային շրջանի պայմաններ ստեղծելու համար, որը վերջ կդնի Սիրիայի կոնֆլիկտին, փաստերը վկայում են, որ Ռուսաստանն այլ խնդիր է լուծում՝ ապահովել, որ բոլոր փոփոխությունները կատարվեն միայն Ասադի վարչակարգի առաջարկած պայմաններով: Մոսկվայի հռչակած ԻՊ-ի դեմ պայքարը երկրորդ պլան է մղվել, թեպետ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները երբեմն ենթադրում են, որ արդյունքում Ռուսաստանը կմիանա ջիհադիստական սպառնալիքի դեմ ընդհանուր ճակատին: Արևմտյան քաղաքականության կենտրոնում պարադոքս է՝ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները հիմա ԻՊ-ի դեմ պայքարն ավել կարևոր խնդիր են համարում, քան Ասադի հրաժարականը, ինքը՝ Ասադը եռանդուն ոչնչացնում է ընդդիմադիր ուժերին, որոնց աջակցում են Արևմուտքը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և համարյա ձեռք չի տալիս ԻՊ-ին: Ի հավելումն՝ Ալեպոյի պաշարումը և ապստամբների մեկուսացումը Թուրքիայից ստացվող մատակարարումներից կհարուցի փախստականների նոր ալիք: Դա Պուտինին նոր բոնուս է տալիս՝ հարուցելով եվրոպացիների նոր խուճապը ԵՄ ուղևորվող միգրանտների առաջ:
Դևիդ ԳԱՐԴՆԵՐ, Financial Times


Հ.Գ. Ռազմական և քաղաքական փորձագետները քանիցս նշել են, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում ադրբեջանական սադրանքը սկսվեց, երբ Ռուսաստանը պաշտոնապես Սիրիայից հեռացել էր: Գուցե այդպես է, գուցե ոչ, առաջին իսկ պահից պարզ էր, որ Մոսկվան չի կարող Սիրիայից իրականում դուրս գալ, այլապես կստորագրեր Բաշար Ասադի պաշտոնանկության ոչ պաշտոնական հրամանագիրը և կկորցներ Մերձավոր Արևելքում ձեռք բերած դիրքերը: Որոշ զորամիավորումներ հրապարակային ու ցուցադրական հեռացան, մյուսները ուղևորվեցին Սիրիա՝ առանց լրատվամիջոցների, բացի այդ՝ Մոսկվան լիուլի զենք է տալիս Բաշար Ասադին: Հետո էլ հարցնում եք՝ ինչո՞ւ են ուշանում Հայաստանին հատկացված զենքի մատակարարումները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ